1571 դիտում
16:27 08-01-2021
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր, շեյխ Մանսուրը Անգլիայի հնագույն Գավաթը գնել է 1 միլիոն դոլարով
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր, շեյխ Մանսուրը ձեռք է բերել հնագույն մրցանակը, որը հանձնվում էր Անգլիայի Գավաթի հաղթանակի համար՝ 1896-1910 թվականներին:
Ի սկզբանե մտահոգություններ կային, որ գավաթը կարող են գնել մասնավոր կոլեկցիոներները և դուրս բերեն երկրից: Այն բանից հետո, երբ շեյխ Մանսուրը գնեց գավաթը, այն կմնա Անգլիայում:
Շեյխը հանձնարարել է Գավաթը փոխանցել Մանչեսթերում գտնվող Ֆուտբոլի ազգային թանգարան:
Տիտղոսի նախկին տերը, «Վեսթ Հեմի» համասեփականատեր Դևիդ Գոլդը, 2020 թվականի սեպտեմբերին գավաթը վաճառել էր աճուրդում: Գնորդի անուն չէր հրապարակվել: Գործարքը շեյխ Մանսուրին արժեցել է 1,03 մլն դոլար: Գոլդն այն 2005 թվականին ձեռք էր բերել 478 հազար ֆունտով:
Սա առաջին տիտղոսն է, որը նվաճել էր «Մանչեսթեր Սիթին»՝ 1904 թվականին:
Նմանատիպ նյութեր
2484 դիտում
19:06 18-05-2021
Շեյխ Մանսուրը կֆինանսավորի «Սիթիի» մի քանի հազար երկրպագուների ուղևորությունը Պորտուգալիա
5721 դիտում
13:30 14-06-2018
Անգլիայի առաջնության 1-ին տուրում «Արսենալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ
Այս բաժնից
1924 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2074 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1942 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել