Ֆրանսիա-Հայաստան. մրցաշրջանի վերջին ուղևորությունը ՖԱՖ-ի հետ
Այս խաղափուլում ևս ՖԱՖ-ին չհաջողվեց անցկացնել ոսկե մրցաշրջան /ֆան շարժման կամ երկրպագուի համար ոսկե մրցաշրջան է համարվում այցելությունը սիրելի թիմի արտագնա և տնային բոլոր խաղերին/: Չհաջողվեց ոչ թե մեր, այլ Սերբիայի մարզադաշտի որակազրկված լինելու պատճառով:
Այնուամենայնիվ, ՖԱՖ-ը Visa Concord Travel-ի հետ համատեղ հավաքականի արտագնա վերջին խաղի համար կազմակերպում է ուղևորություն դեպի Միլան և Նիցա: Ուղևորությունը հետաքրքրաշարժ է ոչ միայն մարզական առումով, այլ նաև զբոսաշրջության: Միլանում և Նիցայում գտնվելու օրերին ցանկացողները կարող են այցելել նաև այդ քաղաքներին մոտ գտնվող այլ հայտնի քաղաքներ՝ Թուրին, Մոնակո, Մարսել, Կան... Իսկ բուն խաղին սպասվում է նեծ քանակությամբ հայ երկրպագուների ներկայություն տարբեր քաղաքներից: Մենք էլ մեր հերթին պետք է փորձենք կազմակերպված աջակցություն ապահովել մեր թիմին:
ՈՒղևորությունը ամբողջովին ֆուտբոլային է և առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել հավաքականի խաղից զատ ներկա գտնվել նաև իտալական Սերիա Ա-ի գլխավոր մենամարտերից մեկին՝ ՄԻԼԱՆ - ՆԱՊՈԼԻ խաղին (այս տոմսը ներառված չէ մեր փաթեթի ընդհանուր արժեքի մեջ)
Փաթեթի արժեքը մեկ անձի համար 840 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո): Ուղևորությունը կտևի 8 օր՝ 02.10-09.10: Երկրպագուները 3 գիշեր կլինեն Միլանում /02.10-05.10/ և 4 գիշեր Նիցայում /05.10-09.10/:
Փաթեթը ներառում է`
-տրանսֆեր (Երևան-Թբիլիս-Երևան),
-ինքնաթիռի տոմս (Թբիլիսի-Միլան, Նիցա-Թբիլիսի),
-տրանսֆեր (օդանավակայան - հյուրանոց - օդանավակայան),
-տրանսֆեր (Միլան –Նիցա /300կմ/),
-ապահովագրություն,
-հյուրանոց` 3 գիշեր Միլանում, Hotel Idea San Siro 4* , նախաճաշ,
-հյուրանոց` 4 գիշեր Նիցայում, Azurea 3* , նախաճաշ:
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել դեսպանատուն մտնելու կապակցությամբ: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788, 077 613936 հեռախոսահամարներով:
«ՖԱՖ» կազմակերպություն