211652_close_icon
views-count51790 դիտում article-date 16:11 18-05-2021

Որպես անհայտ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Վանաձորի թիվ 7 դպրոցի շենքի հետնամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները Վանաձոր քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի հետնամասում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին փրկարարները հատուկ ճոպանների միջոցով պատգարակով դուրս են բերել նշված վայրից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ մահացածը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած Վանաձորի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Մուրադյանն էր։

Փաստի առթիվ Տարոնի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և դատական բժիշկը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր