Հրազդան քաղաքի Կոճոր թաղամասի մի քանի տների բնակիչներ խնդրանքով դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին․ «Դուք կարող եք մի քանի ընտանիքների փրկել ամեն պահի հոսանքահարվելու վտանգից»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն 6 տարուց ավելի է Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Կոճոր թաղամասի 4-5 սեփական տների բնակիչներ ամեն օր ահը սրտներում են լուսացնում, քանի որ իրենց հողամասերով դեռ սովետական տարիներից անցկացված փայտե էլեկտրասյուները կարելի է ասել ամեն պահի հնարավոր է տապալվեն, իսկ մինչ այդ արդեն բարձր լարման էլեկտրալարերը այնքան են կախվել, որ բնակիչները կարող են դրանց վրա լվացք փռել, սուջուխ չորացնել։
Սեպտեմբերի 1-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները խնդրանքով դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի նա այդ մի քանի տների բնակիչներին, այդ թվում՝ անչափահասներին ու մեծահասակներին, փրկի ամեն պահի էլեկտրահարվելու վտանգից, ինչու չէ նաև հրդեհից, քանի որ երբ քամի է լինում, էլեկտրալարերը կպնում են իրար ու ժողովրդի լեզվով ասած «դուգա» է տալիս, ինչը նաև վտանգ է առաջացնում, որ հնարավոր է հրդեհ բռնկվի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Եռաֆազ հոսանք է, որը գնում է պադստանցիաներ, դառնում 220 ու բաժանվում տներին։ Դրանից ամենաքիչը 50 տուն է օգտվում։ Հենց Կոճոր թաղամասի Կոճոր փողոցն է, բայց դրանից օգտվում է Շահումյան փողոցը ևս, հնարավոր է նաև Ավետիսյան ու մի քանի այլ փողոցներից էլ օգտվողներ լինեն»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրին արդեն ՀԷՑ գործերի կառավարիչ Ռ․ Պետրոսյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացել են SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութից ու ժամերի ընթացքում որոշել են խնդիրը լուծել ի շահ բնակչի, թեպետ այստեղ ՀԷՑ-ը մեղավորությունը չունի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ ՀԷՑ-ի հետ ցուցաբերում են մարդասիրական մոտեցում՝ փորձելով լուծել խնդիրը ի շահ բնակչի։ Պարզապես նախկինում եթե նշված հատվածում տներ կառուցելու թույլտվություններ են տրվել, ապա պետք է հաշվի առնեն նաև որ այդ հատվածով էլեկտրասյուներ ու հոսանքի լարեր են անցնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի