Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra»-ներ․ ավտոմեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի, որոնք հայտնվել են դաշտում, մի մասը՝ գլխիվայր․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Սաշա Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 30-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի, որոնք հայտնվել են դաշտում, մի մասը՝ գլխիվայր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Տիգրան Պապիկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի, դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Բադալյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Բաբայանը և Խորեն Հովհաննիսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։