211652_close_icon
views-count1135 դիտում article-date 18:30 03-09-2026

Մեկ տարի առաջ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հայտնի բլոգերի ամուսինը մահացել է․ «Ռոբս ինձ լքեց… ու ես մնացի այստեղ՝ մեր հիշողությունների, մեր երեխաների ու մի ամբողջ կիսատ մնացած կյանքի մեջ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, հայտնի արցախցի բլոգեր Նուշիկ Օհանյանը խորը կսկիծով տեղեկացրեց, որ երկարատև պայքարից հետո մահացել է ամուսինը՝ 

«Ռոբս ինձ լքեց…
Ու ես մնացի այստեղ՝ մեր հիշողությունների, մեր երեխաների ու մի ամբողջ կիսատ մնացած կյանքի մեջ։
Հանգչիր խաղաղությամբ, իմ Ռոբ…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ավելի վաղ նշված ավտովթի մասին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել SHAMSHYAN.com-ը։

Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2025թ․ օգոստոսի 13-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի 142 հասցեի դիմաց բախվել էին «Mitsubishi» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս էր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել անչափահասին, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր