211652_close_icon
views-count304 դիտում article-date 13:20 02-09-2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Մեծ Մասրիկում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ բնակավայրի Կենտրոնական փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 58-ամյա Վարդան Ն․-ի վարած «Kia» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Մուշեղյանը և Հովհաննես Հայրոյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր