211652_close_icon
views-count12471 դիտում article-date 16:00 18-05-2021

Գագիկ Բեգլարյանը վճարել է պետությանը պատճառված վնասին համարժեք գումար. Դատախազություն

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետեւանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին  Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- հայտնեցին դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ ՔրՕրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, ում «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ, ժողորդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր