211652_close_icon
views-count34477 դիտում article-date 15:48 17-05-2021

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. թթենու հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, օպերատիվ են գործել փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14։35-ի սահմաններում Ավշար գյուղի Չարենցի փողոցում՝ թիվ 16 տան դիմաց, հաստաբուն թթենու ճյուղի մի հատված պոկվել և ընկել է կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները գյուղացիների օգնությամբ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են ծառը և ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ճանապարհային ոստիկանները նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են, որպեսզի փրկարարները կատարեն իրենց աշխատանքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Սիամանթո Խուդոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է նույն տան բնակիչ Մայիս Բաբոյանին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր