1838 դիտում
17:10 16-05-2021
Նախագահը չի իրականացրել սահմանադրական վերահսկողություն, արդյունքում ունենք հակասահմանադրական փոփոխություններ, որոնք այս պահին մեզ վրա ազդեցությունն ունեն. Սիրանուշ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Մենք ունեցել ենք մեկ ազդակ, որ դատական իշխանությունը վտանգված է, և հասարակությունը լրջությամբ չի գիտակցել, այդ քայլի գիտակցումը՝ խոսքը դատարանների դռները արգելափակելու մասին է, երբ համաժողովրդական տրամադրություններն օգտագործվեցին, ոչ թե դրական բարեփոխումներ իրականացնելու, այլ դատական իշխանությանը ենթարկեցնելու համար. այսօր «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ օգտագործվեց վարչական ռեսուրս, անձանց հեղինակությունը և նաև իրավապահ համակարգը ձախողվեց, քանի որ հանցագործության հատկանիշներ պարունակող այդ արարքներին որևէ գնահատական չտրվեց, և դատական իշխանությունը գիտակցեց, որ խոցելի է քաղաքական իշխանության հետ հարաբերություններում:
Իրավապաշտպանի պնդմամբ՝ այդ ամենին հաջորդեց Սահմանադրական դատարանի լայնամասշտաբ, բազմափուլ օպերացիան, երբ ռեֆորմներն սկսեցին կենսաթոշակային տարիքից, սակայն վերջնարդյունքում տրվեց մի հանգուցալուծում, երբ ընդամենը պառլամենտի կողմից իրականացվեցին ՍԴ փոփոխություններ և փոփոխվեց անփոփոխելի հոդված, փոփոխվեց դատական իշխանությանը վերաբերող հոդված, որը բացառապես կարող էր փոփոխվել հանրաքվեի միջոցով։
«Փոփոխությունների արդյունքում երկու ինստիտուտներ անտեսվեցին, առաջինը՝ Սահմանադրական դատարանն էր, և նախագահի ինստիտուտը, և տեղի ունեցավ լիազորությունների զիջում, որը գործարքի արդյունք էր և նախագահը չիրականացրեց սահմանադրական վերահսկողություն և արդյունքում ունեցանք հակասահմանադրական փոփոխություններ, որոնք փաստացի ունեն արժեք և այս պահին մեզ վրա ազդեցությունն ունեն»,– ասաց նա:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ մյուս կարևոր օպերացիան Բարձրագույն դատական խորհրդի օպերացիան էր: Նա նշեց, որ օրենքով սահմանված է, որ ԲԴխ-ում պետք է լինեն դատական ներկայացուցիչներ, 5 դատավորներ, և 5 իրավաբան-գիտնականներ և իրավաբան- գիտնականները նշանակվում են Խորհրդարանում, ինչը նշանակում է, որ կարող է ունենալ քաղաքականացված որոշ տարրեր:
Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12687 դիտում
23:20 28-04-2021
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու. Սիրանուշ Սահակյան
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել