Երևանում ճանապարհի երթևեկելի գոտում խափանված «Mercedes»-ի վարորդին օգնության հասան պարեկային ծառայության գումարտակի հրամանատարն ու պարեկները. հեռվում կանգնած մի քանի քաղաքացիներ էլ դարձել էին խորհուրդ տվողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երևանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ Երևանում՝ Խորենացի փողոցում՝ Մետաքս թաղամասում ծառայություն կատարելու ժամանակ, որտեղ տեղի էր ունեցել շղթայական ավտովթարը, նկատեցին, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ընթացքում կանգնեց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ոչ թե վարորդի կողմից երթևեկության կանոնների խախտումն էր կամ պարեկներին տեսնելը, այլ ավտոմեքենան խափանվել էր և մինչ տեղում մի քանի քաղաքացիներ ու վարորդներ հեռվից դարձել էին խորհրդատվական բյուրո, ամեն մեկը իրար հերթ չտալով հեռվից խորհուրդներ էին տալիս, միայն պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի գլխավորությամբ մոտեցան ու ավտոմեքենան հրելով վտանգավոր վայրից տեղափոխեցին անվտանգ վայր, որից հետո պարեկները շարունակեցին իրենց օգնությունը ցուցաբերել վարորդին:
Սա գալիս է ապացուցելու, որ շատ դեպքերում պարեկներն ավելի մարդասեր են և ոչ թե դատարկ տեղում, օդում խորհուրդներ տվողներ, այլ իրական ձեռք մեկնողներ, ինչի վառ ապացույցը այս դեպքն էր:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։