211652_close_icon

Երևանի Բաշինջաղյան 178-ի շենքի բակն առաջին անգամ կունենա խաղահրապարակ՝ Աջափնյակի թաղապետի անմիջական միջամտությամբ և բնակիչների հետևողականության շնորհիվ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1486 դիտում article-date 21:54 26-09-2025
Երևանի Աջափնյակի վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 178 շենքի բակն, որն արդեն տասնամյակներ շարունակ զրկված էր կանաչապատ և հանգստի գոտուց, շուտով կունենա իր առաջին լիարժեք խաղահրապարակը։ Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվում ինչպես Աջափնյակի վարչական ղեկավար Սերոբ Սարգսյանի հետևողական և արդյունավետ միջամտության, այնպես էլ տեղի բնակիչների ակտիվության շնորհիվ։

Նշենք, որ այս շենքի բնակիչները մշտապես աչքի են ընկնում իրենց քաղաքացիական ակտիվությամբ և հետևողականությամբ՝ փորձելով լուծել համայնքային խնդիրները և բարելավել իրենց կենսական միջավայրը։ Դեռ 2021 թվականին բնակիչները նամակով դիմել էին այն ժամանակվա թաղապետին, ով խոստացել էր առաջիկա բարեկարգման ծրագրերում ընդգրկել նաև տվյալ տարածքը, սակայն խոստումն այդպես էլ չէր իրականացվել։

Այս տարի՝ 2025-ին, նրանք կրկին բարձրաձայնեցին խնդիրը՝ այս անգամ դիմելով գործող թաղապետ Սերոբ Սարգսյանին։ Թաղապետը արձագանքեց արագ և գործնական։ Նա անձամբ այցելեց տարածք, տեղում քննարկեց իրավիճակը բնակիչների հետ, գնահատեց բակի վիճակը և անմիջապես հանձնարարեց պատկան մարմիններին սկսել տարածքի մաքրման, ապօրինի կառույցների ապամոնտաժման և այգու ու խաղահրապարակի կառուցման աշխատանքները։

Երեք օր անց համապատասխան ծառայություններն արդեն սկսել են ապամոնտաժման և տարածքի մաքրման աշխատանքները։ Նախագծվում է ժամանակակից, կանաչապատ և բոլորի համար հասանելի բակային տարածք, որն առաջին հերթին ծառայելու է երեխաներին, ընտանիքներին ու տարեց բնակիչներին։

Այս նախաձեռնությունը վառ օրինակ է այն բանի, որ համայնքի ներգրավվածությունը, ինչպես նաև իշխանության պատրաստակամությունն ու հետևողական մոտեցումը կարող են իրական փոփոխություններ բերել քաղաքի բակերը բարելավելու գործում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր