211652_close_icon

ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ. Զուրաբյան

views-count1309 դիտում article-date 14:39 26-09-2025
ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ: Այս մասին իմփիչմենթի թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ավելորդ, դատարկ բամբասանքներից զերծ մնալու համար միանգամից հայտարարում եմ՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է, այլ կերպ ասած` վարչապետի իմփիչմենթի հայտարարության նախագիծ:

Նմանատիպ նյութեր