211652_close_icon

Երևանում՝ Դավթաշենում, «Kia»-ն կոտրել է ոռոգման ջրի փականը, ապա՝ ծառը, և հայտնվել գազոնում․ վիրավորին օգնության են հասել շտապօգնության բժիշկները, պարեկները մեկ ժամ է չեն բարեհաճում դեպքի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3028 դիտում article-date 21:01 25-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի բաժանարար հատվածում եղած կանաչ գազոնում տեղադրված ոռոգման ջրի փականը, առաջ ընթացել, կոտրել ծառը և հայտնվել գազոնում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, շտապօգնության մեքենայում օգնություն է ցուցաբերվել։

Վթարի վայրում քաղաքացիները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն պարեկները, սակայն մոտ մեկ ժամ է՝ պարեկային ծառայությունից չեն մոտենում վթարի վայրին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր