211652_close_icon

Արտառոց ու դաժան դեպք՝ Արագածոտնի մարզում․ Ապարանում կրակել են 58-ամյա քաղաքացու շան վրա, ինչի հետևանքով շունը սատկել է

views-count2173 դիտում article-date 11:56 26-09-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին արտառոց ու դաժան դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը երեկոյան Գնթունիներ փողոցի 4-րդ տան բակում խփել են Սամվել Հ․-ի շանը և նախկինում նմանատիպ դեպք էլի է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ, պարզել են, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, անհայտ անձը Ապարան քաղաքի Գնթունիներ փողոցի 4-րդ տան դիմաց հրազենով կրակել է Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Սամվել Հ․-ի շանը, ինչի հետևանքով շունը սատկել է։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր