211652_close_icon
views-count1840 դիտում article-date 17:23 15-05-2021

Ռուստամ Մուրադովն այսօր կմասնակցի Սյունիքի մարզ մտած ադրբեջանցիների հետ բանակցություններին. Մենուա Հովսեփյան. News.am

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը այսօր` մայիսի 15-ին, Սյունիքում կմասնակցի շարունակվող բանակցություններին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը` հավելելով, որ բանակցությունները սկսելու են 15:00-ից:

«Երեկվա բանակցություններն արդյունք չեն տվել, սպասում ենք այսօրվա բանակցություններին, որին մասնակցելու է նաեւ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Ադրբեջանցիները Ակներ գյուղի վերեւի մաս են առաջացել, որի հետեւանքով Գորիս քաղաքն ընկնում է նրանց անմիջական նշանառության տակ»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ մարզի բնակչությունը վախեցած չէ, ուղղակի անորոշ վիճակի մեջ է գտնվում այս պահին:

Նմանատիպ նյութեր