2315 դիտում
10:28 03-06-2021
Մուրադովն այսօր կգա Հայաստան. ինչ են խոսել գերիների վերադարձի շուրջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որևէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Երևանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները, և ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը:
Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, դե իսկ ՌԴ-ից էլ՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երևան, մանրամասներ կհայտնի իրավիճակից: Նկատենք, որ բանակցությունները ռազմագերիների վերադարձի հարցին էին վերաբերում, սակայն առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, և ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ: Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, սակայն երեկվա դրությամբ դրական լուրի մասին տեղեկություններ դեռ չկային»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
16816 դիտում
14:48 03-09-2021
Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին
Այս բաժնից
457 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
616 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
433 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»