1795 դիտում
14:18 13-05-2021
Հայաստանը տուլարեմիայի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի ՌԴ-ից
ՀՀ առողջապահության նախարարությունը տուլարեմիայի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Ռուսաստանի Դաշնությունից: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով:
«Պատվաստանյութն արտադրվում է բազմադեղաչափ՝ 30, 35, 40, 45 և 50 դեղաչափ սրվակներով, որի արդյունքում պատվաստանյութի կորուստը լինում է բավականին բարձր՝ տարեկան միջին կորուստը կազմելով 50-60 տոկոս, քանի որ սրվակը բացելուց հետո պատվաստանյութը թույլատրվում է օգտագործել միայն երկու ժամվա ընթացքում: Հաշվի առնելով այս հանգամանքը, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կազմակերպվում են միաժամանակյա՝ անտեղի կորուստից խուսափելու նպատակով:
Վերջին 3 տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրության հետ կապված առկա են որոշ առանձնահատկություններ: Մասնավորապես շուկայում հայտնի է միայն մեկ արտադրող՝ Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորումը:
Ըստ ««Միկրոգեն» գիտաարտադրական միավորում» ԲԸ-ի կողմից ներկայացված գնային առաջարկի, տուլարեմիա պատվաստանյութի 1 դոզայի գինը կազմում է 109.15 ռուբլի (767.3 դրամ՝ մայիսի 13-ի փոխարժեքով- խմբ.), իսկ բոլոր ծախսերը և հարկերը ներառված` 875.11 ՀՀ դրամ» ԲԸ-ից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Պետության 2021 թվականի կարիքների համար պատվաստանյութի գնումը նպատակահարմար է իրականացնել առողջապահության նախարարության կողմից` Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորման հետ մեկ անձից գնում իրականացնելու միջոցով:

Նմանատիպ նյութեր
2255 դիտում
12:24 29-04-2021
Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերելու 1 մլն չափաբաժին պատվաստանյութ
3363 դիտում
14:50 03-11-2021
Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ
1848 դիտում
09:16 31-03-2015
Հայաստանը Չինաստանից զենք ձեռք կբերի՞. ՀԺ
Այս բաժնից
553 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
481 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
487 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը