Հայաստանը Չինաստանից զենք ձեռք կբերի՞. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ որ ՀՀ նախագահի՝ մայիսի 25-ից 28-ը Չինաստան կատարած այցի հիմնական խնդիրներից մեկը արտոնյալ պայմաններով ՀՀ-ին զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել:
Հաջողվե՞լ է արդյոք այս խնդիրը լուծել, դեռ պարզ չէ: Փորձագետները նկատում են, սակայն, որ Չինաստանի հյուսիս-արևմուտքում բնակվող թյուրքալեզու փոքրամասնությունների սեպարատիստական ձգտումները մշտապես անհանգստացնում են Պեկինին: Իսկ Հայաստանը Չինաստանի և Թուրքիայի արանքում գտնվող միակ երկիրն է, որը զերծ է թուրքական տարրից: Սա նշանակում է, որ Չինաստան-Հայաստան ռազմավարական համագործակցության օբյեկտիվ պայմաններ կան. մնում է այն իրական գործակցության վերածելու հմտություններ և շնորհք ունենալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։