211652_close_icon
views-count2382 դիտում article-date 10:28 20-06-2014

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի վերջին օգուտները․ Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է․ «Ցավոք, մինչ օրս էլ կան պաշտոնյաներ, ովքեր երբ զգում են, որ հողը ոտքերի տակ երերում է, իմա՝ պաշտոնանկության վտանգ կա, սկսում են հնարավորինս «բարիքներ քաղել» այն աթոռից, որին պիտի հրաժեշտ տան: Մեր տեղեկություններով, նման «կարգավիճակում» է հայտնվել նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ ԽԱԺԱԿ ԿԱՐԱՅԱՆԸ, որը նոր ղեկավարի նշանակումից հետո էլ փորձում է դեռևս հին կապերից օգուտներ քաղել: Ըստ շրջանառվող լուրերի, Մարտին Սարգսյանը չի ցանկանում նրա հետ աշխատել, այդ իսկ պատճառով վերջինս ժամանակ չի կորցնում և փորձում է «ձեռքից եկածը» արագ-արագ իրականացնել: Հիմնական «թիրախը», բնականաբար, սեփական միջնորդությամբ այս կամ այն մարդուն ոլորտից հեռացնելն ու նրա փոխարեն «իր մարդուն» աշխատանքի տեղավորելն է: Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, նոր ղեկավարն այդքան հեշտությամբ չի ստորագրում աշխատողների «ցանկը», մանրազնին ուսումնասիրում է, թե ում են իրեն «դեմ տալիս», որպես աշխատող: Խաժակ Կարայանը, այդուհանդերձ, չի դադարեցնում իր անդուլ աշխատանքը՝ հույս ունենալով մինչև վերջին րոպեն օգուտներ ստանալ զբաղեցրած պաշտոնից: Լուրը ճշտելու համար դիմեցինք Խաժակ Կարայանին, ով փոխանցեց հետևյալը. «Նման տեղեկություն առաջին անգամ Ձեզնից եմ լսում: Ոչ մեկը չի պատրաստվում ինձ աշխատանքից ազատել, ոչ էլ ես եմ ինչ-որ մեկին աշխատանքից ազատում կամ տեղավորում»: Այն դիտարկմանն էլ, թե՝ Ձեր անմիջական միջնորդությամբ մարդիկ աշխատանքի են տեղավորվում, պաշտոնյան հակադարձեց. «Իմ միջնորդությամբ ոչ մեկն աշխատանքի չի տեղավորվում»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր