211652_close_icon
views-count1216 դիտում article-date 22:56 22-02-2024

ՀՀ դատախազությունն ինչպե՞ս է պատճառաբանել Քյամիլ Զեյնալլին արտահանձնելու իր դիմումն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Րաֆֆի Ասլանյան. aravot.am

«Չհասկացա, թե ինչո՞ւ ՌԴ-ն որոշեց այդպես՝ մարդասպանին միանգամից հանձնել Ադրբեջանին: Սա ստորագույն քայլ էր, բայց քաղաքականության մեջ ես չկամ՝ չգիտեմ: Քաղաքականությունը հաճախ անբարոյականության հետ են նույնացնում, կարծում եմ, սա դրա հերթական դրսեւորումն էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանն՝ անդրադառնալով Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին Ադրբեջանին արտահանձնելուն: Մինչ ՀՀ պատկան մարմինները կարձագանքեին, Քյամիլ Զեյնալլինի փաստաբանը հայտարարեց, որ «Ադրբեջանի իշխանությունների ջանքերով նա ազատ է արձակվել և կմեկնի Բաքու»։ 

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են Ադրբեջանում հերոսացնում Քյամիլ Զեյնալլին, վերջինս էլ շնորհակալություն է հայտնում իր երկրի նախագահին:

«Ինչպես և սպասելի էր, ևս մեկ հային գլխատող մարդասպան հերոսացվում է հարևան Ադրբեջանում։ Այս պետության մեջ հային սպանելը, հային գլխատելը հերոսական արարք է․․․Տեսանյութում մարդասպանը հատուկ շնորհակալություն է հայտնում Ալիևին ուշադրության համար։ Քսան տարի է անցել Մարգարյանի սպանությունից, բայց ոչինչ չի փոխվել այս պետության ու ղեկավարության ուղեղներում»,- գրել էր Տաթեւիկ Հայրապետյանը: 

Րաֆֆի Ասլանյանն ի սկզբանե էլ այն համոզմանն էր, որ Քյամիլ Զեյնալլին Հայաստանին չի արտահանձնվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի անունից Արցախը վաղուց է ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ արցախցիներին մինչ օրս էլ ՀՀ քաղաքացի չի համարում, հետեւաբար՝ Ադրբեջանի տարածքում, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի սպանության համար մեղադրյալն ինչո՞ւ պետք է հանձնվի Հայաստանին: Ավելին, փաստաբանի համոզմամբ, դա կհակասի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի, «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի և մյուս միջազգային փաստաթղթերի պահանջներին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր