Անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրեք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. հիմա Համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա. Դավիթ Ափոյանը՝ ԵՊՀ-ով մտահոգ բոլոր մարդկանց
Ուղիղ 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
«1. Խուլիգանական հարձակում Արամ Սիմոնյանի վրա և Գիտխորհրդի գրավում
2. Ուսանողական խորհրդի լուծարման գործընթաց
3. Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման գործընթաց
4. Բյուրական մասնաշենքերի օտարման գործընթաց
5. 100-ամյակ միջոցառումների տապալում
6. ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ձգձգում
7. Բուհերի ինքնավարությունը սահմանափակող օրենքի ընդունում
8. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում
9. Եվ այլն
Այս բոլոր փուլերում համալսարանական կորիզը պայքարել է, որ բուհը զերծ լինի նիկովիդից: Բայց այս ամենը ավելի է բարդանալու, եթե արտահերթ ընտրությունների այս հիվանդությունը հաղթանակ տոնի: Իհարկե, ինչ էլ լինի, մայր բուհի համար պայքարելու ենք, բայց այդ պոտենցիալն ու ժամանակը անսպառ չեն, իսկ մեկ օրվա քանդածը վերակառուցելու համար տարիներ են պետք:
Ուստի իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա»,- գրել է Ափոյանը: