211652_close_icon
views-count3384 դիտում article-date 23:41 09-05-2021

Երվանդ Վարոսյան. Ուզում եմ մեր հայրենիքի ու 5000 երեխեքի գլուխը կերած անասունների արդար դատը տեսնել

«Այսօր երեք մարդ ինձ հարցրեց ինչո՞ւ... Ասա մենք էլ հասկանանք», իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
 
«Երեքին էլ ասեցի`
 
1. Չեմ ուզում արտագաղթել, ուզում եմ, որ ես ու իմ ընտանիքը անվտանգ ապրենք մեր հայրենիքում։
 
2. Ուզում եմ ընդհանուր գծերով գոնե իմանալ, թե ուր է լողում մեր նավը, ինչ ուղղություն ունի այն, չեմ ուզում ապրել բաց օվկիանոսում ղեկը կոտրած, ալիքների կողմից դեպի անհայտություն նետվող ծակ նավի վրա։
 
3. Ուզում եմ մի կողմ թողնել գեոպոլիտիկ դատողությունները, չմտածել, թե ով ինչ հայտարարություն արեց, ով ում հետ հանդիպման ժամանակ ինչ ասեց, ով ում հակադարձեց կամ չհակադարձեց, ուզում եմ էլի ամենքս գնանք ու հանգիստ մեր գործով զբաղվենք։
 
4. Ուզում եմ իմանալ ինչը հանգեցրեց 2020 թվականի պատերազմին, ուզում եմ իմանալ, թե ինչու անհրաժեշտ զինատեսակները ձեռք չէին բերվել վերջին երկու տարում, ուզում եմ իմանալ 2020 թվականի մայիսին թուրքերի կողմից Բայրակթարներ գնելուց հետո 6 ամիս ինչ հակաքայլ արեց իշխանությունը, ուզում եմ իմանալ, թե ինչու բանակի համալրումը կանգեցվեց, ուզում եմ իմանալ, թե ինչու հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնեցվեց, ուզում եմ իմանալ ինչքան են մեր կորուստները, ուզում եմ իմանալ, թե ինչպես են հանձնվել Շուշին ու Հադրութը...
 
Ուզում եմ մեր հայրենիքի ու 5000 երեխեքի գլուխը կերած անասունների արդար դատը տեսնել, ուզում եմ Եռաբլուր գնալուց էլի լացել, բայց ոչ անճարությունից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր