3789 դիտում
12:15 29-05-2021
Երնեկ, մեր 5000 քաջերն էլ ելակ կերած չլինեին, սարի գլխին ձյան մեջ կանգնած մի քիչ մրսած լինեին, կեղտոտ ու ցեխոտ լինեին, բայց հիմա իրանց ծնողների, զավակների, կողքին լինեին. Թումասյան
Պարբերաբար ինքս ինձ համոզում եմ, որ այլևս չարձագանքեմ անհեթեթությունների շարանին, որն արտաբերում է չստացված ղեկավարը, բայց ԼՌԵԼ չի ստացվում….. Այս մասին ֆեյսբուքում գրել է Հայտնի իրավաբան Դավիթ Թումասյանը.
«Այն, որ նա արտաբերում է մտքեր՝ հաճախակի չգիտակցելով դրանց իմաստը կամ հնարավոր հետևանքները, փաստ է…
Այն, որ նա ունի հիշողության խնդիրներ և հաճախակի հակասում է ինքն իրեն, փաստ է… Այն, որ իր խոսքի մեջ, նա չգիտակցելով վիրավորում է ժողովրդի ներկայացուցիչների լայն շերտերին՝ զինծառայողներին, մտավորականներին, գիտնականներին, պետական ծառայողներին և այլն, փաստ է….
Ստորև բերված նկարում ես եմ 2004թ.-ին և իմ պատասխանատվության ներքո գտնվող ժամկետային զինծառայողները, այլ կերպ ասած՝ իմ դասակը…
Նկարում կեղտոտ ենք, կիսակառուցած բլինդաժի մոտ, մտազբաղ, նիհար, հոգնած, քանի որ մարտական հերթապահություն ենք իրականացրել ձյան, անձրևի, ուժգին քամու, +40C պայմաններում, մարտ ամսին օձերի հետ, իսկ մայիսին՝ մորմերի, երբեմն կիսաքաղցած, քանի որ կավահող խրամատներում անձրևից հետո սղալով սնունդ բերելուց դրա մի մասը թափվում էր, դառնում ոչ պիտանի ուտելու համար և մնացած սնունդը կիսվում էր իրար մեջ….
Ծանր օրեր էին, ելակ չենք կերել, ձնից ու անձրևից չենք փախել, սակայն բոլորս ողջ-առողջ վերադարձել ենք տուն….
Երնեկ, մեր 5000 քաջերն էլ ելակ կերած չլինեին, սարի գլխին ձյան մեջ կանգնած մի քիչ մրսած լինեին, կեղտոտ ու ցեխոտ լինեին, բայց հիմա իրանց ծնողների, զավակների, սիրելիների և ընկերների կողքին լինեին….
Հ.Գ. Բանակում չծառայած մարդիկ բանակից խոսալուց առաջ գոնե մի 2-3 գիրք կարդացեք, 2-3 օր սահման գնացեք ու մի քանի անգամ խրամատ մտեք…..»

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14652 դիտում
21:37 27-12-2021
Ելակ ցանեք, ելակ. 4rd.am
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»