211652_close_icon
views-count1563 դիտում article-date 20:50 07-05-2021

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ  1586- Ն որոշման հավելվածի 9.1-ին եւ 9.2-րդ կետերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ եւ 14-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

«1. Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 42-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

2. Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, դրանց հետ փոխկապակցված 13-րդ եւ 14-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր