211652_close_icon
views-count2010 դիտում article-date 21:54 05-05-2021

Պաուլու Ֆոնսեկա. 4 գնդակի տարբերությամբ հաղթելը բարդ խնդիր է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղից առաջ ասել է, որ պետք է իրատես լինել, հայտնում է Armsport.am-ը:

«Մենք պետք է իրատես մնանք: Իհարկե, 4:0 հաշվով հաղթելը բարդ խնդիր է: Այնուամենայնիվ, ես շատ բան եմ տեսել ֆուտբոլում: Ոչինչ անհնարին չէ», -Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում  ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՄՅՈւ-ն հաղթել էր 6:2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին՝ Հռոմում:

Նմանատիպ նյութեր