1364 դիտում
16:28 04-05-2021
Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում են հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման՝ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում՝ +8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է` երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°C:
Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C:
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +9…+12°C:
Լոռու մարզում՝ +10…+12°C, Տավուշի մարզում՝ +13…+16°C:
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C, լեռնային շրջաններում` +10…+12°C:
Սյունիքի հովտային շրջաններում՝ +17…+20°C, նախալեռնային շրջաններում` +11…+12°C:
Առավել մանրամասն՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր
5765 դիտում
21:12 04-08-2021
Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը
15555 դիտում
18:00 28-04-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիս ամսին. կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ԱԻՆ
1698 դիտում
16:18 26-02-2015
2015թ. մարտ ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Այս բաժնից
562 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
475 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
406 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ