211652_close_icon

Հայաստանի ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով

views-count1860 դիտում article-date 15:23 04-05-2021
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 4-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%»,-նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր