211652_close_icon
views-count10010 դիտում article-date 17:06 03-05-2021

Շարունակվում են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց արդեն ավանդույթ դարձած «Երազանքների ամիս» ակցիան:

Ակցիայի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ժամկետային ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած
հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու «Երազանքների թերթիկ»: Հիշեցնենք, որ երազանքը պետք է լիներ իրագործելի և չգերազանցեր 100 հազար դրամը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նախապես կազմված հանձնաժողովը ընտրել էր 15 լավագույն ցանկություն ներկայացրած մրցանակակիրներին: Ակցիայի ամփոփման ընթացքում հաճախորդներն իրենց շնորհակալությունն են հայտնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ որակյալ ծառայություններից զատ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ պատասխանատվությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող
ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հաճախորդների ակնկալիքներն ու բանկային որակյալ
ծառայությունների ապահովման սկզբունքը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր