Էջմիածնի քաղաքապետարանի կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբության իր էջում գրում է.
«Էջմիածնի քաղաքապետարանի կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
Ախտահանման աշխատանքներն իրականացվում են ամեն օր՝ Բարեկարգում տնօրինության եւ Բնակարանային կոմունալ վարչության աշխատակիցների ուժերով:
-Ամենօրյա կտրվածքով իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն են`
-բանուկ փողոցների ու մայթերի ախտահանում
-կանգառների, հանրային տարածքների ախտահանում
-ախտահանիչ նյութերի տրամադրում տնտեսվարողներին
-բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանում
-շուրջօրյա գործող թեժ գիծ
- Վիրուսի տարածումը կանխելուն ուղղված Էջմիածնում իրականացվող միջոցառումներին իրենց աջակցությունն են հայտնել տարբեր ընկերություններ եւ անհատներ՝ օգնելով աշխատանքների կազմակերպման ընթացքին եւ տրամադրելով բժշկական դիմակներ, ալկոգելեր, ախտահանիչ հեղուկներ, տրակտոր, սրսկիչներ, պաշտպանիչ արտահագուստներ եւ պլաստիկե շշեր»: