37044 դիտում
17:21 02-05-2021
Վրաերթ Արարատի մարզում. 32–ամյա վարորդը Opel Vectra-ով Արտաշատում վրաերթի է ենթարկել10–ամյա տղայի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Ահարոն Ումուրշատյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ, 10-ամյա Էրիկ Ղ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին տեղեկացրել ոստիկանության Արտաշատի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Ադամյանի գլխավորոթյամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
22802 դիտում
22:31 20-04-2022
Ավտովթար Արարատի մարզում. 41-ամյա վարորդը Opel Vectra-ով Արտաշատում բախվել է ծառին. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ