Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են, քաշքշում իրար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
News.am-ը գրում է. Համացանցում տեսանյութ է տարածվել, որում հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում և քաշքշում են միմյանց։
Ֆեյսբուքյան օգտատեր Անուշիկ Մարտիրոսյանը, ով հրապարակել է տեսանյութը, գրել է, որ միջադեպը տեղի է ունենում Սյունիքի սահմանին:
Տեսանյութից երևում է, որ վեճը տարածքային անհամաձայնությունների վերաբերյալ է։