211652_close_icon
views-count6858 դիտում article-date 17:52 09-01-2016

Երբ վիճում եւ իրար ծեծում են կանայք. սկսել է Լուսյան, պաշտպանվել են Սոնյան ու Մարիետան, նրանց բաժանել է Լարիսան

Լյուսյա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում Սոնյա և Մարիետա Աղասարյաններին նկատելով՝ վիրավորական արտահայտություններով մոտեցել է նրանց և մեկ անգամ հարվածել Մարիետա Աղասարյանի մեջքին: Այդ ժամանակ Սոնյա Աղասարյանը քաշել է Լյուսյա Պետրոսյանի պայուսակից, որից հետո Լյուսյա Պետրոսյանն իր ձեռքի պայուսակով հարվածել է Սոնյա Աղասարյանի ուսերին և մեջքին: Դրանից հետո Սոնյա Աղասարյանը հրել է Լյուսյա Պետրոսյանին և իր ձեռքի՝ ջրով լցված պոլիէթիլենային տարայով ցանկացել է հարվածել Լյուսյա Պետրոսյանին, սակայն վիճաբանությանը միջամտել է գործով վկա Լարիսա Խաչատուրյանը և բաժանել նրանց: Այդ ժամանակ Սոնյա և Մարետա Աղասարյաններն աստիճաններով իջնելով, հեռացել են դեպի Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի ուղղությամբ, իսկ Լյուսյա Պետրոսյանը շարունակել է նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անել և սպառնալ, իսկ քիչ անց՝ նույնպես հեռացել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր