211652_close_icon
views-count1457 դիտում article-date 19:50 01-05-2021

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների հետ

ՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների հետ:

«Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և  Արայիկ Հարությունյանի հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համայն հայության ներուժի կենտրոնացմամբ նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված նախաձեռնությունների իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Նմանատիպ նյութեր