211652_close_icon
views-count1988 դիտում article-date 19:14 01-05-2021

Կարեն Հովհաննիսյան. Քուրդ գործընկերս ցավով արձանագրեց՝ փոխանակ մենք հասնեինք ձեզ, դուք հասաք մեզ

«Օնլայն քննարկում էր արտասահմանցի գործընկերներիս հետ», իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Քննարկումի ավարտից հետո երկու-երեք հոգի միայն անջատեցին տեսախցիկները և դուրս եկան կապից, մնացածը մնացին կապի մեջ, որպեսզի շփվենք, քանի որ մեկ տարուց ավել է ինչ չենք կարողանում հանդիպել՝ պայմանավորված համավարակի սահմանափակումներով։

Քուրդ գործընկերս հարցերց, թե որն է մեր պարտության պատճառը։ Պատասխանեցի, որ մեր քաղաքական կյանքը նմանվել է իրենց քաղաքական կյանքին, ամեն մեկն իրեն թագավոր է կարծում և արտաքին տերեր փնտրում իշխանության մնալու, կամ գալու համար։

Քուրդ գործընկերս ցավով արձանագրեց՝ փոխանակ մենք հասնեինք ձեզ, դուք հասաք մեզ։ Շատ վատ է․․․

Այո, շատ վատ է, երբ հանուն իշխանության է գաղափարը, այլ ոչ թե հանուն պետականության․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր