211652_close_icon
views-count19265 դիտում article-date 20:12 28-04-2021

Երևանում 19-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ, 70-ամյա Անետա Դարբինյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 7-ին: Այդ օրը Երևանի բնակիչ, 19-ամյա Ավետիք Բունիաթյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով ժամը 16:00-ի սահմաններում Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Ա. Դարբինյանին:

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ, Բաղդասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Դարբինյանն աշխատում էր «Ռիո Քլինինգ» ՍՊԸ-ում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր