1501 դիտում
14:46 28-04-2021
Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019թ․-ի իրականությունը. Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը գնահատումներ է իրականացրել 2019թ․ ընթացիկ վերլուծությունների հիման վրա:
Ստորեւ ներկայացնում ենք նրա հոդվածը.
«Հավաքական գնահատական: Իշխանական խմբակի խոստումներն ու կառավարության ծրագրային դրույթները չունեն արդյունքային չափելի բավարար ցուցանիշներ, իսկ առկա թվային թիրախները վերաբերում են 2050թ.-ին: Պետությունը շարունակել է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պարտավորություններից: Իշխող քաղաքական ուժն ի սկզբանե բացառելց սոցիալական խնդիրների համար իր հասցեատեր լինելը՝ չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար լուծեն իրենց սոցիալական խնդիրները: Վիճակագրական մանիպուլիացիաներով (դրական ցուցանիշները ծայրահեղացվում են, իսկ բացասականները լրիվ անտեսվում) իշխանությունը ջանում էր թաքցնել երկրում հետևողականորեն չլուծվող սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք օր առաջ լուծելու անսահման խոստումներով զավթեցին իշխանությունը: Հետաձգվեցին սոցիալական պաշտպանության ոլորտի առարկայական բարեփոոումները: Տնտեսության թռիչքը հեքիաթ էր։ Խոսքի ու գործի խորացող խզումների համար արմատավորում էր իրական պատասանատուներից դուրս մեղավորներ գտնելու անհեռատես գործելաոճը՝ պոպուլիստական թարմացվող գործիքավորմամբ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մինչև իշխանափոխությունը՝ 2018թ. հունվար-ապրիլին ՀՆԱ-ի աճը հասել էր 9,5 տոկոս, որը հետագայում չգերազանցվեց: 2018թ. ամփոփվեց 5,6 տոկոսով, իսկ 2019թ. կազմեց 7,6 տոկոս: 2017թ. եղել է 7,5 տոկոս: Ակնհայտ է՝ չկար հեղափոական աճ:
Օտարերկրյա ուղղակի ներդրումներ: 2019թ. նախորդ տարվա համեմատ ՕՈՒՆ-ը նվազել է 0,4 տոկոսով և կազմել է 185,7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ վերաներդրումները նվազել են 30 տոկոսով և կազմել են 73,6 միլիոն ԱՄՆ դոլար: Փաստացի սկսվել էր կապիտալի փախուստի մտահոգիչ միտումը: Ի դեպ, 2019թ. Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ, քան Հայաստանում:
Պետական բյուջեի կապիտալ ծախսեր: 2019թ․ թերակատարվել է 61 տոկոսով (63 միլիարդ դրամի չափով), որը բացատրում էին առանց կոռուպցիոն ռիսկերի այդ ծախսերն իրականացնելու իրենց անկարողությամբ: Իրականում՝ առավելագույնս խնայում էին, քանի որ գիտեին, թե հետո ինչ են բերելու երկրի գլխին։
Արտահանում: 2018թ. հունվար-ապրիլին աճել է 25,7 տոկոսով: 2019թ. 1-ին կիսամյակում նվազել էր 0,5 տոկոսով, իսկ 12 ամիսների աճը՝ ընդամենը 9,4 տոկոս:
Պետական բյուջեի հարկային եկամուտներ: 2019թ. հավելյալ աճել է 105 միլիարդ դրամով: 2018-2019թթ. հարկային եկամուտների աճը տարեկան միջինը կազմել է շուրջ 20 տոկոս: Նախորդ 2-3 տարիներին արձանագրվել են 10-12 տոկոս աճեր:
Աղքատություն: 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել էր ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել էր 3,7 տոկոսային կետով: Այսինքն՝ 2017թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 40 տոկոսով գերազանցել է 2018թ. ցուցանիշը: Իսկ 2019թ․ աղքատության մակարդակն աճել է 3 տոկոսային կետով և կազմել է 26,4 տոկոս:
Զբաղվածություն: Պետական խոստացված նոր ծրագրեր այդպես էլ չեղան, շուրջ կիսով չափ էլ նվազեցվեցին եղած ծրագրերի թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները: Աննաադեպ չափով նվազեց ծրագրերի կատարողականը՝ 2018թ. կազմել է 25 տոկոս, 2019թ.՝ 50 տոկոս: Տարեկան 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: Ծրագրերի իրականացումը հեշտացնելու համար վերացվեցին ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության մեխանիզմները: 2019թ. դեկտեմբերին հաստատված «Աշխատիր Հայաստան» ռազմավարության թիրախավորմամբ 2018-2019թթ. ծրագրերի ձախողումների հետևանքով գործազուրկների կորցրած հնարավորությունը հնարավոր կլինի վերականգնել 15 տարում:
Գործազրկություն: 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մակարդակը մնացել է ամփոփոխ՝ 20,6 տոկոս: 2019թ. արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին 51500-ով, որոնցից 46400-ը եղել են գործազուրկներ:
Գրանցված աշխատողներ: 2018թ. հունվար-ապրիլին գրանցված աշխատողների թվականակի ամսական միջին աճը կազմել է 7095: 2018թ. մայիսից մինչև 2019թ. դեկտեմբեր այս ցուցանիշը նվազել է շուրջ 40 տոկոսով: Սակայն ոչ ֆորմալ զբաղվածության այս կրճատումները ուղղակի ազդեցություն չեն ունեցել գործազրկության և միջին աշխատավարձի իրական ցուցանիշնների վրա:
Աշխատավարձ: 2019թ. կեսին շուրջ 10 տոկոսով բարձրացավ ուսուցիչների, զինծառայողների, անտառապահների, փրկարարների աշատավարձերը: Սակայն պետական հատվածում խոստացված վարձատրության համատարած բարձրացում չեղավ։ Պետական ծառայողների վարձատրության աազային չափը նույնն է մնացել մինչև հիմա: Փոխարենը՝ բարձրաաստիճան պաշտոնյաների վարձատրությունը եռապատկվեց՝ հակաօրինական պարգևատրումներով: 2019թ. երկրի միջին աշխատավարձն աճել է ընդամենը 6,2 տոկոսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին համարժեք: Նման իրավիճակում 2020թ. համահարթեցվեց եկամտային հարկը: Մինչև 150 հազար դրամ ստացողների (աշխատողների ընդհանուր թվի 60-65 տոկոսի) եկամտային հարկի բեռը մնաց անփոփոխ այն դեպքում, երբ աշխատողների առնվազն 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ։ Փոխարենը՝ էապես նվազեցրին բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառան 23 տոկոս։
Կենսաթոշակ և նպաստ: Սոցիալական պաշտպանությանն ուղղվող պետական միջոցների ավելի քան 80 տոկոսը վճարվում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ և սոցիալական նպաստ: 2019թ. պետական բյուջեով 56 մլրդ դրամ է հատկացվել պարտադիր կուտակային համակարգին՝ նախորդ տարվանից 12 մլրդ դրամով ավել: 2019թ․ խնդրահարույց այս համակարգի չեղարկման, առկա համակարգային խնդիրները խոստացվածին համարժեք և ժամանակին լուծելու պարագայում կենսաթոշակների միջին չափը հնարավոր կլիներ բարձրացնել առնվազն 25 տոկոսով: Աղքատության նպաստի ամսական միջին չափ ևս չի փոխվել՝ 31000 դրամ, որը գրեթե կրկնակի ցածր էր մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:
Ժողովրդագրություն: Իշխանափոխությունից հետո՝ մինչև 2019թ․ ավարտը մշտական բնակչությանը նվազեց 14000-ով։ 2018-2020թթ․ արձանագրվող ընթացքը պահպանվելու դեպքում 2050թ. մշտական բնակչության թիվը կդառնա գործող իշխանությունների նպատակադրածի կեսը՝ 2,5 միլիոն մարդ: 2017թ․ համեմատ 2019թ. նվազել են՝ բնակչության բնական հավելաճը, ծնվածների թիվը, աճել է միգրացիայի բացասական մնացորդը: Բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության ծրագիր չի իրականացվել, որը Սահմանադրության 83-րդ և 86-րդ հոդվածների նոր պահանջն էր: Այս ընտանիքների կեսն անապահով են:
Բնական մենաշնորհներ և մենաշնորհների դեմ պայքար։ 2018-2019թ․ որոշ շուկաներում մենաշնորհացումը ավելի է խորացել, իսկ որոշ դեպքերում էլ տեղի է ունեցել շուկայի վերաբաշխում նոր իշխանությունների ներկայացուցիչների միջև։ 2019թ․ բենզինի 3 խոշոր ներկրող ընկերությունները տիրապետում էին շուկայի 100 տոկոսը, նախորդ տարվա 96 տոկոսի փոխարեն։ Կարագի և շաքարավազի շուկաներում հայտնի խոշոր ընկերությունները շարունակել են մեծածախ գներով նաև մանրածախ վաճառքը, որի հետևանքով բազմաթիվ փոքր և միջին առևտրականներ կրել են վնասներ, չեն դիմացել մրցակցությանը և փակվել են։ Խոստացված նվազման փոխորեն՝ 2019թ․ հունվարի 1-ից սահմանի վրա բնական գազի սակագինը բարձացավ 10 տոկոսով՝ դառնալով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի հաշվով։ Ռուսական կողմի հետ վարվող բանակցությունները շարունակում են անպտուղ մնալ։ Իսկ այս ընթացքով՝ բնական գազի սակագնի նոր բարձրացումը դառնում է առավել իրական և «սարերի հետևում» չի։
Իշխանական խմբակը նախորդ երեք տարիների իր համատարած տապալումներին հիմա էլ փորձում է հակադրել 2019թ․-ը՝ իրենց «ոսկեդարը»։
Փաստորեն, ձեռքներն արդեն գցում են միայն «փրփուրներին»:

Նմանատիպ նյութեր
1402 դիտում
09:25 02-06-2022
«Այս խմբակի օրոք միլիարդավոր դոլարների տնտեսական ներուժ ենք կորցրել». Թադևոս Ավետիսյան. «Փաստ»
7394 դիտում
09:38 01-09-2017
Կարեն Կարապետյանի խոստումներն ու իրականությունը. ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
712 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1153 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան