7433 դիտում
09:38 01-09-2017
Կարեն Կարապետյանի խոստումներն ու իրականությունը. ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է Հայաստանում 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել, որից միայն 830-850 մլն դոլարն այս տարի, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ պատկեր է բացահայտել:
«Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից պարզեց, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար): Ասել է, թե այս ընթացքում ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով:
Բայց սա դեռ ամենը չէ: Այս կես տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներից ոչ միայն նոր ներդրումներ չեն արվել, այլ ընդհակառակը՝ շարունակվել է կապիտալի արտահոսքը, օրինակ՝ միայն ՌԴ-ն 12.2 մլրդ դրամի կապիտալ է հանել Հայաստանից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
14:46 28-04-2021
Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019թ․-ի իրականությունը. Թադևոս Ավետիսյան
1243 դիտում
12:32 24-11-2023
ՔՊԿ–ի սուտ խոստումներն ու մետրոյի խայտառակ վիճակը. «Մայր Հայաստան»
1904 դիտում
10:36 06-04-2019
Նվազել են օֆշորային երկրներից ներդրումները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»