211652_close_icon
views-count30830 դիտում article-date 23:56 27-04-2021

Երևանում «Վարդակակաչ» ՍՊԸ-ի աշխատակիցը Opel-ով վրաերթի է ենթարկել «Յասաման» ՍՊԸ-ի աշխատակցին

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 63-ամյա Հովիկ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով  Շիրակի փողոցի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 33-ամյա Հրանտ Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն  ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հովիկ Մ.-ն աշխատում է «Վարդակակաչ» ՍՊԸ-ում, իսկ վրաերթի ենթարկված Հրանտ Մ.-ն՝ «Յասաման» ՍՊԸ-ում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր