8104 դիտում
10:44 06-02-2015
Երևանում «Արդշինինվեստբանկ»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել «Գրանդ Տոբակո» ընկերության աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 53-ամյա Վարդան Թադևոսյանը Արշակունյաց պողոտայի և Մասիս փողոցի խաչմերուկում իր վարած Nissan Tiida մակնիշի 096 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր մեքենայով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Վ. Թադոսյանն աշխատում է «Արդշինինվեստբանկ»-ում, իսկ վրաերթի ենթարկված Լ. Հովհաննիսյանը՝ «Գրանդ Տոբակո» ընկերությունում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53878 դիտում
10:45 13-10-2019
Երևանում «Գրանդ Տոբակո» ՓԲԸ-ի 39-ամյա աշխատակիցը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ