211652_close_icon

Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

views-count2109 դիտում article-date 14:51 27-04-2021
Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքում տեղադրված ականի պայթյունից Ադրբեջանի երեք քաղաքացիական անձ է պայթեցվել. նրանք փորձում էին շրջանցել իրենց սեփական զինուժի անցակետերը:

Այս մասին հաղորդագրություն է հայտնվել երկրի ՆԳՆ ֆեյսբուքյան էջին:

Նշվում է, որ միջադեպի արդյունքում մի քաղաքացիական անձը տեղում մահացել է, եւս երկուսը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր