211652_close_icon
views-count28939 դիտում article-date 16:28 25-04-2021

«Կենդանական վրեժխնդրություն». Մեղրիի քաղաքապետն ահազանգում է՝ տարածաշրջանի բիզնեսը խնդիրների է բախվում հարկային մարմինների ստեղծած խոչընդոտների հետևանքով. Aysor.am

Հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընտանիքին և հարազատներին պատկանող սեփականություններում։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Զաքարյանն ասել է, թե այս ամենը քաղաքական հետապնդում է, սակայն որևէ ֆինանսական շահ չի կարելի չափել հայրենիքի հետ։

«Ագարակում գտնվող գազալցակայանում ստուգում են իրականացրել, սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ ոչ միայն ճիշտ լիցքավորում է կատարվում, այլ ավելին, 0.3 տոկոս (շահույթի 10 տոկոսը) ի օգուտ սպառողի է լիցքավորում։ Այդպես է եղել միշտ, քանի որ լիցքավորում կատարող սարքը կնքած է։ Լցակայանի տնօրենը չի ստորագրում ակտը, պնդելով, թե ինչ փաստագրել են, թող այն էլ արձանագրեն, իսկ իրենք չեն համաձայնում, ասելով, թե ուզում են գրել, որ լիցքավորումը չափանիշներին համապատասխան է իրականացվում», - տեղեկացրել է Զաքարյանը։

Նա ասել է, որ բացի գազալցակայանից, հարկային մարմինները փորձում են այլ խոչընդոտում էլ իրականացնել։ «Մաքսակետի հարևանությամբ գործում է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը պատկանում է իմ կնոջը։ Այն մաքսային ձևակերպումներ և լոգիստիկ ծառայություններ է իրականացնում։ Ապրիլի 21-ին, հարկայինի Շուշոյի (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան` խմբ.) բանավոր հրամանով դա անհիմն փակել են։ Երեք օր է՝ դիմում ենք, որ մեզ տրամադրեն որոշումը, թե ինչի հիման վրա է փակվել, քանի որ ուզում ենք դատարան դիմել։ Որոշումը չեն տրամադրում», - ասել է Մխիթար Զաքարյանը։

Նրա խոսքով՝ առ այսօր 60 բեռնատար բեռ է կուտակվել մաքսակետում։ «Մեղրիի և Քաջարանի տարածաշրջանում, որտեղ գտնվում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ԶՊՄԿ-ն, Մեղրիի ճանշինը և Մեղրիի բիզնեսը, մեծ խնդրի առաջ են կանգնել։ Բեռը, որ նախատեսված է Մեղրիի և Քաջարանի համար, այս տերմինալի փակման հետևանքով 80 կմ պետք է տանեն, հասցնեն Կապանի տերմինալ, մաքսային ձևակերպում ստանան, որպեսզի դարձյալ հետ գան։ Մարդիկ չեն ուզում քշել, Իրանից բեռները բերել են, տրանսպորտի գումարը վճարված է եղել մինչև Մեղրի հասնելու համար։ Եթե հիմա էլ վարորդներն այդ ճանապարհը փակեն, ասելու են, թե հայ-իրականական հարաբերություններին վնաս եք հասցնում։ Խնդիրներ են ստեղծում ոչ միայն ընկերության, այլ ամբողջ տարածաշրջանի բիզնեսի համար։ «Նակոլկա Շուշոյի» կապրիզի հետևանքով վարորդներն այս պահին հայտնվել են վատ վիճակում։ «Նակոլկա Շուշոյի» մոտ դա արդեն սովորույթ է, նույնիսկ պատերազմի ժամանակ է նա իր կապրիզները ցույց տվել, ինչի հետևանքով հոկտեմբերի 9-ին ՊՆ-ի համար նախատեսված 17 բեռնատար է հետ ուղարկել դեպի Իրան։ Իրանական մաքսակետն ընդառաջել է, իսկ հայկական կողմում հետ են տվել բեռները», - ասել է Զաքարյանը։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր