211652_close_icon
views-count5572 դիտում article-date 19:11 19-08-2014

Տարածքը՝ Սամվել Ալեքսանյանից, բիզնեսը՝ Ֆլեշի Բարսեղից. ահազանգում են երևանցիները. newsbook.am

[url=http://newsbook.am/?p=37315&l=am]NewsBook[/url]-ը Կոմիտասի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող նորակառույց շենքի բնակիչներից ահազանգ է ստացել, որ սուպերմարկետի դիմացի «Ֆլեշ» բենզալցակայանի վառելիքի պահեստները գտնվում են հենց շենքի տակ: Մեզ ահազանգած բնակիչը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ բենզալցակայանը գտնվում է հենց մայթի վրա, ինչը խոչընդոտում է մարդկանց տեղաշարժին: «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ գտնվում է նաև «ՍՓՍ» բենզալցակայանը, որի «ցիստեռներն» էլ գտնվում է այդ նույն նորակառույցի հետնամասում: Մեր տեղեկություններով՝ տարածքը պատկանում է «Երևան Սիթի» սուպերմարկետի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին, ով վարձակալությամբ տարածքը հանձնել է «Ֆլեշ» բենզալցակայանի սեփականատիրոջըˋ Բարսեղ Բեգլարյանինˋ Ֆլեշին: Բնակիչները ժամանակին պայքարել են, որպեսզի վտանգի աղբյուրը հեռու պահեն բնակելի շենքից, սակայնˋ ապարդյուն: Արդյունքումˋ ստեղծվել է ոչ միայն անհարմար իրավիճակˋ մայթի բացակայություն խիստ մարդաշատ վայրում, այլ նաև չափազանց վտանգավոր պատկեր: Վառելիքի հորերը տեղադրված են բազմաբնակարան շենքի տակ. երկու կողմից բենզալցակայաններ են, և փոքր անուշադրության դեպքում աղետից խուսափելն անհնարին կլինի: Նյութի աղբյուրը` [url=http://newsbook.am/?p=37315&l=am]newsbook.am[/url]

Նմանատիպ նյութեր