85700 դիտում
17:06 24-04-2021
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. 23- ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է, վարորդի ինքնազգացողությունը նրան օգնություն ցուցաբերելիս վատացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Յուրի Մելքոնյանը Lexus RX 330 մակնիշի 19 ՕՕ 555 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31.4 կմ-ին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Դալլաքյանի ու Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Գ. Դալլաքյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Մինչ այդ, սակայն, վարորդն ինքն է ահազանգել ոստիկանություն, հիվանդանոց, ապա՝ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1957 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)