141218 դիտում
20:51 09-11-2019
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում. Երևանի բնակիչ, 30-ամյա Նարեկ Դավթյանը` Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes Sprinter 801 PP 01 համարանիշի
ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և հիվանդանոց, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկված, մոտ 50 տարեկան տղամարդու մահը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը` բաժնի պետ Խորեն Բարխոյանի, բաժնի պետի տեղակալ Կորյուն Չոբանյանի գլխավորությամբ:
Այս պահին վրաերթի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանը, Վիգեն Մարգարյանը և Տիգրան Բաղյանը:
Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց` պարզելու նրա սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ՝ 58-ամյա Ռուբիկ Սաֆարյանն էր, իսկ վարորդ Ն. Դավթյանն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես վարորդ-առաքիչ։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)