1258 դիտում
22:42 23-04-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆանի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև վերջին տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները՝ մաղթելով, որ ձևավորված համագործակցությունը առաջիկա օրերին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ արդյունավորվի նորանոր ձեռքբերումներով:
Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ տիկին Ֆերնանդեսի այցը Հայաստան տեղի է ունենում խորհրդանշական օրերին, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Խոսելով մեկ դար առաջ հայ ժողովրդի նկատմամբ գործված ցեղասպանության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ նմանատիպ ոճրագործությունների բացառումը մարդկության պատմության մեջ հնարավոր է միայն բոլոր ազգերի համագործակցության շնորհիվ: Հայոց Հովվապետը ընդգծեց, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակության այցելությունը այդ համագործակցությանը միտված լինելու վկայություն է:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց արցախյան երկրորդ պատերազմին և հայ ժողովրդի կրած կորուստներին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կդատապարտի աշխարհի հայացքի ներքո տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները։ Ամենայն Հայոց Հայրապետը ընդգծեց, որ աշխարհը կարող է զարգանալ և առաջընթաց արձանագրել՝ մարդկային կյանքը խարսխելով իրավունքի, արդարության ու ճշմարտության արժեքների վրա:
Իր հերթին տիկին Ֆերնանդեսը, ուրախություն հայտնելով ընդունելության առիթով, նշեց, որ իր համար կարևոր է լինել աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած երկրում: Անդրադառնալով Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդների կրած դժվարություններին և դատապարտելով մարդկության դեմ ոճրագործությունները՝ նախագահ Ֆերնանդեսը ընդգծեց, որ ձևավորվող համագործակցության շնորհիվ Կենտրոնամերիկյան խորհրդարանում ընդգրկված ժողովուրդները կդառնան կամուրջ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Նմանատիպ նյութեր
1568 դիտում
22:09 24-02-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոլդովայի Խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
885 դիտում
18:18 27-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի նախագահին
1636 դիտում
12:10 24-04-2021
Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այս բաժնից
5377 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
922 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը