1571 դիտում
22:09 24-02-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոլդովայի Խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ուրախությամբ հաստատեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են սերտանալ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ նմանօրինակ բարձր մակարդակի այցելություններն իրենց նպաստն են բերում երկու պետությունների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը: Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորեց նաև հայ-մոլդովական միջխորհրդարական բարեկամության խմբի առաքելությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ դեռևս 6 դար առաջ Մոլդովայում հաստատված հայ ժողովրդի զավակները կարողացել են կազմակերպել իրենց ազգային և հոգևոր կյանքը՝ իրենց կարևոր ներդրումը բերելով երկրի զարգացման գործում: Անդրադառնալով հայ համայնքի ներկայիս կյանքին և Մոլդովա կատարած իր հովվապետական այցի տպավորություններին՝ Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Մոլդովայի իշխանություններին համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար՝ կարևորելով նաև հայ համայնքի դերը երկու երկրների փոխհարաբերությունների զորացման գործում: Վեհափառը ձևավորված հայ-մոլդովական բարեկամության իբրև վկայություն նկատեց պատվիրակության կազմում Մոլդովայի հայ համայնքի նախագահ և Խորհրդարանի պատգամավոր Հայկ Վարդանյանի ընդգրկումը։
Իր հերթին Մոլդովայի Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանին ջերմորեն արտահայտվեց երկու ժողովուրդների բարեկամության և բազմադարյա առնչակցությունների մասին։ Խորհրդարանի նախագահը կարևորեց երկու երկրների և ժողովուրդների կյանքում Եկեղեցիների և քրիստոնեական հավատքի դերակատարությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել նաև երկու պետությունների փոխգործակցության խորացմանը: Տիկին Զինաիդա Գրեչանին Նորին Սրբությանը ներկայացրեց երկրում հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքի զարգացմանն ի նպաստ Մոլդովայի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս հաստատեց, որ երկու ժողովուրդների կողմից դավանվող միևնույն արժեհամակարգը կարևոր հիմք է Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման։
Վերջում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր օրհնության ներքո պահի Մոլդովայի բարեսեր ժողովրդին՝ պարգևելով առաջընթաց և բարօր կյանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
22:42 23-04-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
888 դիտում
18:18 27-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի նախագահին
942 դիտում
20:37 05-11-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
568 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5689 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի