Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆերնանդեսը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Նրան ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նախատեսվում է, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը նաև շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: