211652_close_icon

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես՝ ապրիլի 25-ից մայիսի 2-ը

views-count1207 դիտում article-date 13:33 22-04-2021
Ապրիլի 25-ից մայիսի 2-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում (մուտքը՝ Երևանի պատմության թանգարանի կողմից) կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակներում։

Մուտքն ազատ է, այցելության ժամերը՝ 11:00-ից 17:00:

Ցուցադրվելու են Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 100-ից ավել լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր։

Նմանատիպ նյութեր