211652_close_icon
views-count3531 դիտում article-date 19:35 24-04-2021

«Սյունիքը վտանգված է, բայց վտանգված են նաեւ Երևանը, Տաշիրը, ցանկացած բնակավայր»․ Վովա Վարդանով. Aravot.am

«Բնական է՝ Սյունիքը վտանգված է, բայց նաեւ այսօրվա զենքի եւ տեխնիկայի հնարավորությունները հաշվի առնելով՝ վտանգված է նաեւ Երեւանը, Տաշիրը, ցանկացած բնակավայր, որովհետեւ հրթիռը շատ հեռու է թռնում, տանկն էլ շատ արագ է տեղաշարժվում, մանավանդ՝ ասֆալտին»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը, հայտնում է Aravot.am-ը:

«Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին անհաջող տեղ էինք գտել նստելու համար՝ էշի ականջի հետ եմ։ Ոչ միայն ոչինչ չէինք անում, այլեւ պահպանում էինք ստատուս քվոն ոչ միայն սահմանին, այլեւ մեր գլխում, մեր բանակում»,-նշեց նա։ «Եթե մենք ճիշտ հայ լինենք, այս երկրի համար ճիշտ քաղաքացի լինենք, մեզ հնարավոր չի լինելու այլեւս երբեք կոտորել, շեղել եւ հաղթել: Ամեն մարդ, ով իրեն մարդ ու պատասխանատու է զգում, պետք է անի ակտիվ գործողություններ:

Օրինակ, մեր կազմակերպությունն այս պահին հրետանու զորավարժություններ է անում զորամասերից մեկում։ Եթե պատրաստ լինենք, մեր հնարավոր չի լինի սպանել, հնարավոր չի լինի կրկնել ցեղասպանությունը»,-հավելեց Վովա Վարդանովը:

Նմանատիպ նյութեր